Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

Հայաստանում մեկնարկում է պոեզիայի միջազգային փառատոնը

Հայաստանում մեկնարկում է պոեզիայի միջազգային փառատոնը
13.04.2013 | 21:45

Պոեզիան մեր մասին ավելին գիտի, քան մենք: Երևի այդ պատճառով է նաև, որ բանաստեղծություն սիրում ու կարդում ենք առավելապես երիտասարդ հասակում`հոգին ամբողջ ուժով ձգտում է հասկանալ, թե ով է ինքն այս անգամ:

Հետո ինչ-որ բան փոխվում է, և ինչպես ամենամեծ պոետներից մեկը` Ալեքսանդր Պուշկինն է ձևակերպել, - 'Года к суровой прозе клонят' («Տարիները խստաբարո արձակի կողմն են թեքում»), ու բանաստեղծություններ որոնելուն վերադառնում ենք ... արդեն զգալիորեն ճերմակած: Պատճառն էլ հավանաբար այն է, որ հոգին ցանկանում է վերհիշել, թե ինչ կա իրականությունից բացի:

Փաստորեն, բանաստեղծություններ սիրելը ջահել լինելու վկայություն է, իսկ նորից բանաստեղծություն որոնելը`իմաստնության դռներին մոտենալու նշան:

Բայց ո՞րն էր այսպիսի գրառման շարժառիթը: Իհարկե, ծիրանի ծառերը դեռ շարունակում են ծաղկած մնալ, ինչը նշանակում է, որ մեր հողն ավելի քան բանաստեղծ է այս օրերին և կարող է համապատասխան տեքստեր թելադրել նույնիսկ նրանց, ում երկրորդ, թեպետ ոչ երկրորդական մասնագիտությունը կինոգիությունն է: Սակայն գլխավոր խթանիչը «Գրական թերթի» ամենաթարմ համարն է: Այն տեղեկացնում է, որ ապրիլի 16 - ից Հայաստանում մեկնարկում է պոեզիայի միջազգային փառատոնը:

Բանաստեղծություն բերող ընկերներիս`բարի գալուստ:


Դավիթ ՄՈՒՐԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 1567

Մեկնաբանություններ